Կայացել է «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 18:40

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդն ի գիտություն է ընդունել Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի և նախագծի իրականացման առաջին փուլի` լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի («LINAC») աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի և Երևանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովի զեկույցները:
Նիստում ներկայացվել և հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011 թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: Մեկ այլ հարցով քննարկվել է «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակի հարցը:

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply