Աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձերի աճ է սպասվում մի շարք ոլորտներում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 17:45

Կենտրոնական բանկի կողմից կառուցվող տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա ապրիլ- հունիսի նկատմամբ աճել է’ կազմելով 106.0 տոկոս: Դրա աճին նպաստել են ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերի ենթաինդեքսները: Մասնավորապես’ ծառայությունների ճյուղում ինդեքսի աճին նպաստել են թողարկման եւ պահանջարկի բարձր սպասումները, իսկ արդյունաբերության ճյուղում’ թողարկման ընթացիկ ծավալներն ու պահանջարկի աճի սպասումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, շինարարության եւ առեւտրի ճյուղերում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ կա տնտեսական ակտիվության անկում:

Գալիք եռամսյակում աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձերի աճ է սպասվում արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտում: Արտադրական հզորությունները կաճեն արդյունաբերության ճյուղում:

Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա ապրիլ- հունիսի համեմատությամբ նվազել է տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ’ շինարարության’ պայմանավորված ռիսկերի սպասման գնահատականի վատացմամբ:

Արդյունաբերության եւ առեւտրի ճյուղերում նվազումը պայմանավորված է բոլոր բաղադրիչների նվազմամբ, իսկ ծառայությունների ոլորտում’ ենթաճյուղի ներկա տնտեսական վիճակի ցածր գնահատականով:

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply