Սեւան-Քանաքեռ-Շորժա ուղղությամբ կգործի էլեկտրագնացք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 17:41

Սեւանա լճում հանգիստ նախընտրողները հուլիսի 2-ից հնարավորություն կունենան օգտվել Սեւան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղեւորվելու է մինչեւ Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին’ մինչեւ Շորժա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ից, մինչեւ Ծովագյուղ գնացքը Սեւան կայարանից մեկնելու է 6:00-ին, ժամանելու Քանաքեռ կայարան’ 8:03-ին: Երեւանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30-ին եւ հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46-ին: Ծովագյուղից գնացքը ուղեւորվելու է Երեւան ժամը 17:55-ին’ հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27-ին, իսկ Սեւան կայարան’ 22:37-ին:

Սեւան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սեւան կայարանից շաբաթ եւ կիրակի օրերին’ 6:00-ին’ ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03-ին, իսկ Շորժա’ ժամը 11:40-ին: Շորժա կայարանից գնացքը ուղեւորվելու է Քանաքեռ ժամը 17:00-ին’ հասնելով Երեւան ժամը 20:27-ին, իսկ Սեւան’ 22:37-ին:

 

Դիտվել է 2181 անգամ:
Print Friendly

Leave a Reply