«Մրցակցային օրենսդրության բարելավման Հայաստանյան փորձի» վերաբերյալ զեկույցը բարձր գնահատականների է արժանացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 16:42

Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ԵՄ Արեւելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի ներքո գործող առեւտրի աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լեւոն Զաքարյանը: Նա մասնակիցներին ներկայացրել է «Մրցակցային օրենսդրության բարելավման Հայաստանյան փորձի» վերաբերյալ զեկույցը:  Զեկույցում Լ. Զաքարյանը մանրամասն ներկայացրել է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու Հանձնաժողովի 2010-2012 թվականների ռազմավարական ծրագրի հիմնադրույթները: Լ. Զաքարյանն անդրադարձել է նաև ՏՄՊՊՀ-ի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների հետ՝ փաստելով Հանձաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:

ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցչին առավելապես հետաքրքրել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից գրանցամատյանի (ռեեստր) վարման կարգի հետ կապված փոփոխությունը: Հիշեցնենք, որ օրենսդրական նոր փոփոխություններով այսուհետ որպես գերիշխող խիստ պատասխանատվության կենթակվեն չարաշահում թույլ տված այն  տնտեսվարողները, որոնք թեև գրանցված չեն ռեեստրում, սակայն Հանձնաժողովի դիտարկմամբ ունեն շուկայական իշխանություն: ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցիչը հավանության է արժանացրել օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը:

ՀՀ ՏՄՊՊՀ ներկայացուցիչը իր զեկույցում ամփոփ տեղեկատվությամբ անդրադարձել է նաև «Պետական օժանդակության եւ մրցակցային օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի մեկնարկին, նպատակին եւ ակնկալվող արդյունքներին:

Դիտվել է 947 անգամ:
Print Friendly

Leave a Reply