Քննարկվեց “Ընդերքի մասին” օրենքի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 16:35

Այսօր խորհրդարանում քննարկվեց “Ընդերքի մասին” օրենքի, “Բնապահպանական և բնօգտագործման վճարների” մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց. ”Օրենսգրքում փորձ է արվել կիրառել մեկ պատուհանի սկզբունքը` ընդերքօգտագործման տրամադրման գործընթացը հնարավորինս պարզեցնելով: Բոլոր տիպի օգտակար հանածոների համար սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման նույն մոտցումը”:

Նախագծում վերանայվել է երկրաբանական  տեղեկատվության տրամադրման կարգն ընդերքօգտագործողներին. այն կլինի անվճար է:

Ընդերքը երկրի սեփականությունն է, և նախագծով ընդերքի շահագործման իրավունքն է տրվում մասնավորին. “Այլ հարց կլիներ, եթե մենք ընդերքը սեփականության իրավունքով տայինք ինչ-որ մեկին, բայց օրենքը նման բան չի նախատեսում`ընդերքօգտագործման իրավունքն է ընդամենը տրվում` ժամանակավոր կոնկրետ ծավալով”,-օրենքի քննարկման ժամանակ նշեց Արմեն Մովսիսյանը:

Օրինագծի ընդունումից հետո ոլորտի ներդրումները առաջիկա տարիներին կհասնեն 3-4 միլիարդ դոլարի` և մետաղական հանքավայրերում եւ ոչ մետաղական հանքավայրերում: Նախարարի խոսքով, գործող օրենքը ներդրումներ կատարելու համար ռիսկայնությունը չի փոքրացնում:


 

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply