Երազների 5 տեսակ, որոնք խոսում են անառողջ հոգեկանի մասին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 22, 2011 15:41

Ինչ երազներ է մարդը տեսնում հաճախակի. դրանցով կարելի է դատել մարդու հոգեկան առողջության մասին, պնդում են փորձագետները: Երազների  գծով մասնագետ Լորի Քուինն Լեվենբերգը հայտարարել է, որ   գոյություն ունեն երազների սյուժեներ, որոնք հոգեկան անհավասարակշռության մասին են վկայում: Այսպես, օրինակ` երազում տեսած շենքը խոսում է մարդու հոգեկան ու մարմնի ընդհանուր վիճակի մասին: Եթե տեսնում եք, որ շենքը կամ տունն այդ այրվում է , կնշանակի դուք թե բարոյական և թե ֆիզիկական ուժեղ սթրես եք տանում,: Ավտոմեքենան  պրոգրեսի հանդեպ ունակությունների ու առաջխաղացման  խորհրդանիշ է: Այն մարդիկ, ովքեր տեսնում են, թե իրենց ավտոմեքենայի արգելակները խափանվել են, կնշանակի ինչ-որ բան են անում, որն իր  ուժից վեր է ու չարաշահում է ինչ-որ բան: Եթե երազում  խեղդվում եք, ապա ստանձնած պարտավորությունները ձեր ուժերից վեր են: Ջուրը մեր զգացմունքների խորհրդանիշն է, ասում է մասնագետը, ու եթե երազում այն ձեզ համար վտանգ  է  ներկայացնում, նշանակում է ձեր զգացմունքներն իշխում են բանականությանը: Երազում տեսած արյունը ֆիզիկական ու էմոցիոնալ էներգիայի նշանն է: Այն երազը, որտեղ ինչ-որ մեկն արյունահոսում է, կնշանակի,  էներգիան հատնում է  ու  հնարավոր չէ այն  վերականգնել: Եվ վերջապես, եթե երազում ընկնում եք,  ապա երազն ահազանգում է ձգձգվող դեպրեսիայի մասին: Այդպիսով ենթագիտակցությունը հուշում է, որ  դուք  բավարարված չեք, ու այդ վիճակից պետք է շտապ  փորձել դուրս գալ:

 

Դիտվել է 2670 անգամ:
Print Friendly

Leave a Reply