Վարչապետ Սարգսյանը դիպլոմներ է հանձնել ՀՊՄՀ-ի շրջանավարտներին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2011 15:19

Հայաստանի վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՊՄՀ` մասնակցելու բուհի ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը գերազանցության դիպլոմներ է հանձնել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 97 շրջանավարտներից 13 լավագույններին: Շնորհավորելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ շրջանավարտների կյանքում բացվում է նոր, պատասխանատու էջ, քանի որ ստացած գիտելիքները նրանք պետք է կիրառեն կյանքում: Վարչապետի խոսքով, պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու բուհի շրջանավարտների գործունեությունը, քանի որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյուքները էապես պայմանավորված են լինելու նրանց աշխատանքով: «Գաղտնիք չէ, որ համալսարանների միջև կա մրցակցություն և այդ մրցակցության համար չափանիշ է, թե շրջանավարտներն ապագայում մեր հասարակական կյանքում ինչ տեղ են զբաղեցնում և ինչպիսին է նրանց դերակատարումը. ունեն արդյոք հեղինակություն, վայելում են նրանք հասարակության վստահությունը և այդ պարագայում մեր հույսերը կապում ենք առաջին հերթին այն շրջանավարտների հետ, ովքեր գերազանցությամբ են ավարտում համալսարանը: Դա խիստ խրախուսելի և ոջունելի է, երբ դուք կարողանում եք ուսման նկատմամբ դրսևորել այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս ձեզ ավարտել բուհը կարմիր դիպլոմով»,-նշել է վարչապետը:

Դիտվել է 2352 անգամ:
Print Friendly

Leave a Reply