Հայ երիտասարդները Հայաստանում և Ռուսաստանում հիշել են 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի սկսման օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 15:17

Հունիսի 22-ին լրանում է Հայրենական Մեծ պատերազմի սկսման 70-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ)` Հայաստանում և Ռուսաստանում գործող բոլոր ներկայացուցչություններում անց են կացվել սգո միջոցառումներ` հազարավոր երիտասարդների մասնակցությամբ: Ռուսաստանի 12 քաղաքներում, որոնցում գործում են ՀՄԵԿ ներկայացուցչություններ, հայ երիտասարդները մասնակցել են «Հիշողության մոմ» ակցիային` Հայրենական Մեծ պատերազմում ընկած հերոսների հիշատակին հազարավոր մոմեր վառելով: Ակցիային մասնակցում էին նաև հայ երիտասարդներ այն քաղաքներից, որոնցում ՀՄԵԿ ներկայացուցչություններ դեռևս չեն գործում:

Առավոտյան ժամը 4-ին Մոսկվայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ մասնակցել են Պոկլոննայա Գորայում գտնվող անմաղ կրակի մոտ անցկացված սգո երթին: Առավոտյան երիտասարդները պսակ և ծաղիկներ են դրել Ալեկսանդրյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին: Մոսկովյան միջոցառումներին մասնակցել է նաև ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

1941թ. հունիսից մինչ 1945թ. մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, որից 175 հազարը զոհվել է մարտերում: Պատերազմի տարիներին 106 հայի շնորհվել է ԽՍՀՄ Հերոսի կոչում, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանը արժանացել են այդ կոչմանն երկու անգամ: Փառքի շքանշանի ասպետ է հանդիսանում 27 հայ:

Հայ ժողովուրդն ուղարկել է ռազմաճակատ 6 մոտոհրաձգային դիվիզիա, իսկ 89-րդ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին: Ավելի քան 100 հազար սփյուռքահայ է մարտնչել թշնամու դեմ դաշնակիցների բանակների շարքերում:

ՀՄԵԿ մոսկովյան ներկայացուցչության մամուլի բաժին

 

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply