Վախճանվեց Երկրի ամենատարեց կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2011 14:37

Բրազիլոեւհի Մարիա Հոմեոս Վալենտիմը մահացել է ներքին օրգանների ֆունկցիայի խանգարումից , չհասցնելով մի քանի շաբաթ ապրել, մինչև  կլրանար նրա 115 տարին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գինեսի ռեկորդների գիրք կազմողները ասել են , որ ստուգել են  Վալենտիմի անձնական տվյալները և արդեն նախորդ ամիս ճանաչել են նրան երկրագնդի գլխավոր երկարակյաց :

Փորձագետների կարծիքով,   ռեկորդակիր տիկին Վալենտիմը 114տարեկան 347 օրական էր: Նա  ամբողջ կյանքը ապրել է Բրազիլիայի արևելքի Կարագոլե փոքրիկ քաղաքում:

Իր երկարակեցության գաղտնիքը Մարիա Հոմեսը բացատրել է առողջ սննունդով:  Ամեն առավոտ նա կերել է մի փոքրիկ բուլկի սուրճով և մրգերով, եղել է նաև  բրազիլական կծու խոհանոցի սիրահար:

Տիկնոջը խնամում էին նրա 90-ամյա որդին , չորս թոռները , յոթ ծոռները և  ծոռների  հինգ երեխաները :

Ուրիշ տվյալներով  բրազիլուհու միակ որդին մահացել է 1990-ականներին  75 տարեկանում:

Նախկինում երկրագնդի ամեածեր տիկնոջ տիտղոսը պատկանում էր ամերիկուհի Բես Կուպերին` Ջորջիա նահանգից, բայց մայիսին Գինեսի գրքի ներկայացուցիչները հայտարարեցին ,որ այդ տիտղոսը սխալմամբ  է տրվել Կուպերին: Վալենտիմը մեծ է Կուպերից  48 օրով: Մարիա Համեսի մահվանից հետո Կուպերը նորից համարվեց երկրագնդի ամենատարեցը` այս անգամ պաշտոնապես: Այսօր նա   114 տարեկան  299 օրական է:

Հետաքրքիր է ,որ Երկրի ամենատարեց տղամարդը ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է , որի 114տարին լրացել է ապրիլին: Նրա երկարակեցության մրցակիցը Ամերիկացի Ուոլտեր Բրյունինգն էր, որը մահացավ  ապրիլի 14-ին`115  տարեկանում:

 

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply