Բախվել է ավտոբուսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 14:40

Հունիսի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.40-ի սահմաններում 53-ամյա Մուրադ Մ.-ի վարած «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Մոսկովյան փողոցում բախվել է «ԼԱԶ-693» մակնիշի ավտոբուսի: Վթարի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply