Թուրքիայի նախկին նախագահի դուստրը 400 միլիոն դոլարի ներդրում է կատարել Իրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2011 14:14

Թուրքիայի ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի դուստրը, «Օզալ Թորքիե» ընկերության սեփականատեր` Զեյնաբ Օզալը, Իրանում շինարարության ոլորտում շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում է կատարել:

Այդ մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

«Իրանում բիզնես գործունեություն իրականացնելիս միակ խնդրին, որ հանդիպում ես, դա Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն են: ԱՄՆ-ն Թուրքիայի բանկերին և ֆինանսական կառույցների նկատմամբ ճնշում են գործադրում, որպեսզի թուրքական բանկերը խզեն իրենց համագործակցությունն իրանական բանկերի հետ»,-նշել է Զեյնաբ Օզալը:

Նշենք, որ իրանական կայքերի հաղորդմամբ` թուրքական որոշ բանկեր, որոնք սերտ գործակցային հարաբերություններ ունեն ամերիկյան և եվրոպական բանկերի հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների պատճառով դադարեցրել են Իրան կատարվող դրամական փոխանցումները:

 

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply