Բռնել են գիշերային ակումբում գողություն կատարողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 14:12

Հունիսի 21-ին, ժամը 12.50-ին, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա  Վոլոդյա Ս.-ն:

Պարզվել է, որ նա ս/թ հունվարին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող մի գիշերային ակումբում 27-ամյա Արտակ Մ.-ի գրպանից գողացել է 460.000 դրամ:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply