Փորձել է սպանել տաքսու վարորդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 14:03

Հունիսի 21-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում ահազանգ ստացվեց. Ղազարավան գյուղ տանող ճանապարհին մարմնական վնասվածք ստացած տաքսու վարորդ կա: Քիչ անց երկրորդ ահազանգը ստացվեց Աշտարակի բժշկական կենտրոնից. պարանոցի կտրած վերքերով և արնահոսությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տաքսի ծառայության վարորդ, 43-ամյա Արմեն Կ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին տուժողը պատմեց, որ առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Երևանի թիվ 137 դպրոցի մոտից իրեն ամրակցված «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենան է նստել այլազգի մի երիտասարդ և պատվիրել իրեն տեղափոխել Աշտարակի ուղղությամբ: Ճանապարհին` Ղազարավան գյուղ չհասած, ուղևորը սուր կտրող գործիքով երկու անգամ հարվածել է վարորդի պարանոցին և դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 11.30-ին, Ղազարավան գյուղի վարչական տարածքից ոստիկանները հայտնաբերել և սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել  օտարերկրյա քաղաքացի, 30-ամյա Մուհամեդ Ա.-ին:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply