Նոր համալրումներ ՀՑԹԻ Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի մեջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 22, 2011 13:57

ՀՑԹԻ տեղեկացնում է, որ 2011թ. հունիսի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ հրատարակված Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել…» (ֆրանսերեն), Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն և Հոլոքոստը Ադանայում» (անգլերեն), Ա. Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. կիլիկիայի կոտորածները» (ֆրանսերեն) գրքերի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում ՀՑԹՒ հավաքածուն հարստացել է նորանոր արժեքավոր թանգարանային միավորներով:

Ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ վերջին վեց ամիսների ընթացքում ձեռք են բերվել եզակի թանգարանային միավորներ`

  • Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու,
  • Հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն,
  • Մեծ Եղեռնը վերապրած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին պատմական վավերագրեր,
  • Հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ,
  • Մինչև Ցեղասպանությունը արևմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ և այլն,
  • Ցուցադրական կարևոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր:

Վերոհիշյալ թանգարանային արժեքների ձեռքբերումը խիստ կարևոր է թանգարանի մշտական ցուցադրությունը հարստացնելու և նոր ցուցադրություններ կազմակերպելու համար: Մասնավորապես ՀՑԹԻ Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի նյութերն արդեն ներառնվել են «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով ժամանակավոր ցուցադրության մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործադիր տնօրենի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2010-2011թթ. ընթացքում լույս ընծայեց «Կիլիկյան» մատենաշարի երեք հատորները, որոնք ներկայացնում են 1909թ. Ադանայի կոտորածների մասին կարևոր օտար սկզբնաղբյուրներ:

Այդ հրատարակություններն են`

  • Ժորժ Բրեզոլ. «Այստեղով թուրքերն են անցել… » ֆրանսերեն
  • Ֆերիման Դաքետ. «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» անգլերեն
  • Ալեքսանդր Ադոսիդես. «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» ֆրանսերեն

Այս սկզբնաղբյուրային նշանակության մենագրությունները վաղուց վերածվել են բիբլիոգրաֆիկ հազվագյուտ միավորների, ուստի անհրաժեշտություն էր առաջացել դրանք վերահրատարակել և կրկին շրջանառության մեջ դնել:

Հարկ է նշել, որ Ռալֆ Յիրիկյանի մեկենասությամբ ձեռք բերված հնատիպ գրականությունն ըստ արժանվույն կներկայացվի Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շարքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպվելիք “Գիրքը որպես ó»Õ³ëå³ÝáõÃÛ³Ý վկայարան” ցուցադրության ժամանակ, որը կմեկնարկի 2012թ. ապրիլի 23-ին:

 

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply