Մինասի որմնանկարները վերադարձնելու 4053 գյումրեցիների ստորագրություններով պահանջագիրն ուղարկվեց ՀՀ վարչապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 12:54

Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել են լրատվամիջոցները, Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման ՀՀ կառավարության նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել գյումրեցիների շրջանում: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել է քաղաքից տեղափոխված չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով ստորագրահավաք:

Այսօր, ստորագրահավաքի առաջին փուլով, 4053 ստորագրություններով պահանջագիրը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրությամբ ուղարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իսկ ստորագրահավաքը շարունակվում է, ցանկացողները կարող են միանալ: Ձևաթուղթը տեղադրված է «Շիրակ կենտրոնի» վեբ- կայքում (http://shirakcentre.org/hy/lurer/973-shirak-centre-ngo):

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply