Խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 12:42

Խորհրդարանն այսօր  72 կողմ, 9 դեմ  ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին, «Բյուջետային համակարգի մասին» և «Բազմաբնակարանային շենքերի կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Ընդունվեց նաև «Ավտոտրանստպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում, «Հաստատագրված վճարների մասին» օրենքում, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում,«Հարկերի մասին» օրենքում փոփոխությւններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հայտնեց, որ իրենց խնբակցությունը բազմաթիվ մտահոգություններ ունի, ուստի ՀՅԴ-ն նախագծերի փաթեթին ձեռնպահ քվեարկեց:

Խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, «Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և աքցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հարկվում և գանձվում» օրենքների նախագծերի փաթեթը, «Սահմանված կարգի» խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքաքցիների մասին» օրենքի նախագիծը:

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply