Հունիսի 23-ը` Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 12:49

Այս տարի հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն: Առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, այնուհետեւ կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Անդաստանի կարգ եւ Սուրբ մասունքներով օրհնություն:

Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնան մինչեւ երեկոյան ժամերգության ավարտը:

 

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply