Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 12:19

Հունիսի 21-ին ժամը 21.45-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 56-րդ կմ-ում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված համգամանքներում «Օպել» մակնիշի 24 ՕՕ 338  պետհամարանիշով ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատարին` (հրդեհ չի բռնկվել): Ճանարապհատրանսպորտային պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչ 1966թ.ծնված Սուրեն Ավդոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի քաղաքային հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

 

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply