ԱՄՆ-ում հնդիկ հյուպատոսին կդատեն ստրկատիրության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2011 12:13

Հնդկուհին դիմել է դատարան. նա մեղադրում է դիվանագետին,  որն իրենից վերցրել է անձնագիրը, փակել խորդանոցում ու ստիպել շուրջօրյա ծառայել իր ընտանիքին: 4 երեխաների 45-ամյա մայրը պնդում է, որ ինքը հայտնվել է  Նյու Յորքում  Հնդկաստանի հյուպատոսի մոտ ստրկության մեջ մեկ տարի առաջ: Այդ ընթացքում նա ապրել է Մանհեթնի հյուպատոսարանի փոքր խորդանոցում: Հյուպատոսը նրանից վերցրել է անձնագիրը  ու ստիպել սևագործ աշխատանք կատարել իր տանը,  ընտանիքի անդամների համար: Սանտոշ Բարվայն ասել է, որ ինքն աշխատել է օրական 12 ժամ,  առանց հանգստյան օրերի: 58-ամյա հյուպատոս Պրյախու Դայալը յուրաքանչյուր ամիս նրան 300 դոլար է վճարել, սակայն կնոջ խոսքով, դա բավականացնում էր խղճուկ ուտելիքի: «Ինձ խաբել են. ես եկել եմ Հնդկաստանից, քանի որ ինձ խոստացել են լավ աշխատանք ու բավարար վարձատրություն, իսկ ստացվեց այնպես, որ ինձնից վերցրին փաստաթղթերս ու ստիպեցին աշխատել անընդհատ»: Հունվարին կինը դիմել է հյուպատոսին, ամուսնու վիրահատության համար դրամական աջակցություն ստանալու նպատակով:  Դայալը համաձայնել է,  պայմանով, որ կինն իր ոտքերը մերսի: Դա կնոջ  համբերության  բաժակի վերջին կաթիլն էր , որից հետո Սանտոշը  ուղղվեց դատարան:

 

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply