Նորամուտ` ուկրաինական թիմի կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 22, 2011 12:08

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին նորամուտ նշեցին Դոնեցկի «Մետալուրգի» կազմում:Ավստրիայում  ուսումնամարզական հավաք անցկացնող ուկրաինական ակումբը 2:0 հաշվով հաղթեց  հունգարական «Ույպեշտին»: Ղազարյանը և Մարկոսը թիմի մեկնարկային կազմում էին: Ի դեպ, Ղազարյանը հանդիպման 34-րդ րոպեին բացեց հաշիվը: Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Կարլեն Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply