Պենտագոնի ղեկավար է ընտրվել ԿՀՎ-ի պետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2011 11:49

ԱՄՆ կոնգրեսի սենատը հավանության է արժանացրել ԿՀՎ-ի  տնօրեն Լեոն Պանետայի թեկնածությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում, որը թափուր է մնալու   Ռոբերտ Գեյթսի հեռանալուց հետո: Պանետայի թեկնածությունն ընդունվել է միաձայն:

Իր հերթին Պանետային ԿՀՎ-ի  տնօրենի պաշտոնում կփոխարինի ՆԱՏՕ-ի   և ԱՄՆ-ի`  Աֆղանստանում տեղակայված ուժերի հրամանատար  գեներալ Դեվիդ Պետրեուսը:

Ամենայն հավանականությամբ, Պանետան ծառայության կանցնի հուլիսի 1-ից: Այս վերադասավորության մասին հայտնի է դարձել 2011-ի ապրիլից:

 

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply