Այսօրվանից մեկնարկում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանը իմ տունն է» սոցիալական արշավը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 11:52

Այսօրվանից մեկնարկում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանը իմ տունն է» սոցիալական արշավը:

Արշավի հիմնական նպատակն է հորդորել Երեւանի քաղաքացիներին ավելի հոգատար լինել մայրաքաղաքի հանդեպ, հոգ տանել նրա մաքրության մասին:

«Երեւանը իմ տունն է» նախագծի համար նկարահանվել են երեք տեսահոլովակներ, որոնց հերոսներն են երգիչներ Արամոն եւ Ֆորշը: Հոլովակներում նրանք կերպարանափոխված են ու հանդես են գալիս Երեւանի մաքրությամբ զբաղվող մարդկանց դերում: Արամոն ու Ֆորշը համարվում են “երեւանյան քաղաքային մշակույթի” կրողները եւ հենց դրանով է պայմանավորված նրանց կերպարների ընտրությունը:

Տեսահոլովակներում հնչում է Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, որը լավագույն կերպով արտացոլում է Երեւանի աուրան:

Մոտակա օրերին տեսահոլովակները կլինեն նաեւ հայկական հեռուստաընկերությունների եթերում:

Արշավի ընթացքում նախատեսվում է Երեւանում տեղակայել նաեւ տպագիր պաստառներ, ինչպես նաեւ ինտերնետային բաններներ:

«Երեւանը իմ տունն է» նախագծի կոնցեպցիան եւ տեսահոլովակների սցենարները մշակվել են «Մեդիաբրենդ» ընկերության կողմից:

Mediamax.am

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply