Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 11:32

Թուրքայի գլխավոր ընդդիմադիր` Հանրապետական Ազգային կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն հայտարարել է Հայաստանի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Hurriet-ը, Քիլիչդարօղլուն հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող ասել, որ ես համամիտ եմ վարչապետ Էրդողանի հետ այս հարցի շուրջ»:

Կուսակցության փոխնախագահ Օսման Կորութուրքն իր հերթին ասել է, որ «մենք դիտարկում ենք հայկական զորքերի դուրս բերումը որպես ժեստ, այլ ոչ թե պայման»:

Հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում Հանրապետական Ազգային կուսակցությունը «Արդարություն եւ Զարգացում» իշխող կուսակցության գլխավոր հակառակորդ էր եւ հավաքել է ձայների 25%-ը:

 

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply