«Գարդիանը» կհրաժարվի տպագիր տարբերակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 11:20

Լոնդոնի «Գարդիան»-ը դարձել Է Մեծ Բրիտանիայի առաջատար թերթերից առաջինը, որն սպիտակ դրոշ Է նետել հարձակվող Համացանցի առջեւ: Ինչպես հաղորդել Է թերթի խմբագրությունը, առաջիկա շաբաթներին հրատարակությունը կենթարվի արմատական բարենորոգության, որպեսզի ավելի լավ պատասխանի համաշխարհային ցանցի մարտահրավերներին:

«Պարզ Է, որ թերթերի բանը կավարտվի նրանով, որ կհրաժարվեն թղթից,- հայտարարել Է «Գարդիան»-ի գլխավոր խմբագիր Ալեն Ռասբրիջը:- Սակայն մենք չգիտենք, թե հատկապես երբ դա տեղի կունենա: Այնուամենայնիվ, հարկավոր Է պատրաստվել դեպքերի այս շրջադարձին»:

Տեղեկատվական եւ հրատարակչական նոր հայեցակարգի համաձայն՝ «Գարդիան»-ը կանգնել Է ավանդական պարբերական թղթի շուկայից աստիճանաբար հեռանալու ուղու վրա: Այսպես, թերթում աստիճանաբար կնվազի Էջերի քանակը: «Մեր բոլոր ներդրումային ջանքերն այսուհետեւ կկենտրոնանան Էլեկտրոնային հրատարակության վրա, քանի որ դա Է ապագան»,- նշել Է «Գարդիան Նյուզ Մեդիա» (GNM) հրատարակչական տան գլխավոր տնօրեն Էնդրյու Միլերը: Նա հայտնել Է, որ «ամենաթեժ» նորությունները կհրապարակվեն թերթի Էլեկտրոնային տարբերակում: «Թղթի տարբերակն ավելի ու ավելի շատ կտրվի վերլուծական եւ ծավալով մեծ հոդվածներին»,- նշել Է նա:

Ինչպես նշում են մասնագետները, հրատարակության՝ ամբողջովին Համացանց հեռանալու ներկայիս ռազմավարության պատճառը մեծապես պայմանավորված Է խմբի բարդ ֆինանսական դրությամբ: Երկար տարիներ «Գարդիան»-ը եւ GNM-ի կազմի մեջ մտնող «Օբսերվեր» շաբաթաթերթը վնասներ են կրում: Այսպես, անցած ֆինանսական տարում GNM-ն կորցրել Է 22 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ըստ որում տեղի Է ունենում պարբերական հրատարակությունների վաճառքից վերջինիս եկամուտների կրճատում. 2009 թվականի 224 միլիոն ֆունտից 2010 թվականին մինչեւ 198 միլիոն ֆունտ: Անցած ապրիլին «Գարդիան»-ի տպաքանակը տարեկան հաշվարկով նվազել Է 12,5 տոկոսով՝ իջնելով մինչեւ 263 հազար օրինակ

 

Արմենպրես

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply