Հունաստանի նոր կառավարությունը խորհրդարանում վստահության քվե է ստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 22, 2011 10:44
Հունաստանի վարչապետ Գեորգիս Պապանդրեուի` մեկ շաբաթ առաջ ձևավորած կառավարությունը հունիսի 21-ին խորհրդարանում վստահության քվե է ստացել. կառավարության օգտին քվեարկել է 155 պատգամավոր, 143-ը դեմ են եղել , 2-ը` ձեռնպահ: Պապանդրեուն ստիպված է եղել դիմել խորհրդարանին` վստահության առնչությամբ, քանի որ անցյալ շաբաթ կառավարությունում վերադասավորումներ էր կատարել, մասնավորապես, փոխել էր ֆինանսների նախարարին, ԱԳՆ ղեկավարին, Պաշտպանության ու ՆԳՆ ղեկավարներին :
Քվեարկությանը նախորդել են Աթենքի խորհրդարանի առջև կազմակերպված բողոքի ցույցերը: Մասնակիցները դեմ են պետության առաջարկած խիստ տնտեսման քաղաքականությանը :
Խորհրդարանականները պետք է քվեարկեն պետծախսերի կրճատման նոր փաթեթեի շուրջ մինչև հունիսի վերջը: Հունաստանը, որի պետական պարտքը գնահատվում է 330 մլրդ եվրո, 2010-ին ԵՄ-ից ու ԱՄՀ-ից 110 մլն օգնություն է ստացել, սակայն դա բավարար չէր:






Facebook
Tweet This
Email This Post
