Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դպրոցը` օգոստոսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 22, 2011 11:10
Հայաստանում օգոստոսի 1-14-ը կանցկացվի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ստեղծվել է ծրագրի աշխատանքային խումբ, որն արդեն սկսել է իր գործունեությունը: Ըստ նրա’մասնակիցներին բավականին հետաքրքիր ծրագիր է սպասվում’ այցելություն Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն, հանդիպումներ դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Կլինեն այցելություններ նաեւ Հայաստանի տարբեր վայրեր:
Նախարարության ներկայացուցչի խոսքով’ դպրոցին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքների 30 երիտասարդներ: Արդեն մասնակցության հայտեր են ստացվել Էստոնիայից, Շվեդիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Նիդեռլանդներից:Ըստ Ս. Համբարյանի’
Երիտասարդ առաջնորդների դպրոցը կնպաստի մասնակիցների հմտությունների զարգացմանը: Դպրոցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել համաժողով:
Իսկ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց-2011» գրքույկը լույս կտեսնի մինչեւ հուլիսի 15-ը:






Facebook
Tweet This
Email This Post
