Պաբլո Պիկասսոյի սիրուհիների դիմանկարներն աճուրդով վաճառվել են 67 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2011 10:04

Լոնդոնի Christie’s աճուրդում իսպանացի Պաբլո Պիկասսոյի 3 կտավները վաճառվել են  67,6 մլն դոլարով: «Քնած աղջիկը» կտավը, որտեղ  նկարիչը պատկերել է իր ընկերուհուն`  մոդել Թերեզա Վալտերին, վաճառվել է 21,7 մլն դոլարով: 2010-ին այդ կտավն անհայտ մի հավաքորդ նվիրել էր Սիդնեյի համալսարանին` պայմանով, որ այն կվաճառվի աճուրդով ու հասույթը գիտական հետազոտությունների ու համալսարանի զարգացմանը կուղղվի:

28,9 մլն դոլարով էլ վաճառվել է Պիկասոյի մյուս նկարը` « Նստած կինը` կապույտ հագուստով», որում պատկերված է Պիկասոյի մյուս մտերմուհին` լուսանկարիչ Դորա Մաառը:

Իսկ մեկ այլ կտավ «Ֆրանսուազայի կուրծքը»` ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի դիմանկարը (նկարչի հետ մտերիմ է եղել 1944-1953 թթ),  վաճառվել է 17 մլն դոլարով:

 

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply