«Գարեգին Նժդեհ» հրապարակում սպանված «հանցագործը» Խոհարարների ասոցիացիայի նախագահն է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 10:20

Հունիսի 14-ին «Գարեգին Նժդեհ» հրապարակում սպանված Արման Ենգիբարյանըհետախուզման մեջ չի եղել, հանցագործ չէր, այլ խոհարար, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահտ, ում որպես լավ խոհարար հրավիրում էին հեռուստատեսություններ` ցուցադրելու իր հմտությունները: Ինչպես հաղորդում է «Ժամանակ» օրաթերթը, վերջին հաղորդումներից մեկի ժամանակ ապրիլի 7-ին նա անգամ ոսկե ձկնիկ է նվիրել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին:

Որորվայնի և գլխի հատվածում հրազենային կրակոցից մահացած Արման Ենգիբարյանին ոստիկանները ներկայցրել են որպես վտանգավոր հանցագործ, որ մի քանի ամիս շարունակ Երևանի տարբեր թաղամասերում ներկայացել է որպես ջրմուղի աշխատող և կողոպուտի ենթարկել բնակարաններ:

Ինչպես հաղորդում է «Ժամանակը» Արման Ենգիբարյանի հարազատները շոկի մեջ են և վստահ են, որ ոստիկանները պարզապես բարդում են բոլոր հանցագործությունները արդեն մահացած անմեղ մարդու վրա: Զոհվածի թե մայրը, թե կինը ասում են, որ նա որևէ խնդիրներ ոստիկանության հետ չի ունեցել, եղել է խոհարար, հանցագործ չի եղել: «Եթե նա հետախուզման մեջ էր, ինչպես կարող էր ելույթ ունենալ հեռուստատեսությամբ ու իրեն ոչ ոք չճանաչեր: … Երկու օր առաջ, ասում են, Մասիվում էլ նման գողություն է եղել նորից: Տպավորություն է ստեղծվում, որ ուրիշի արածը Արմանով փակեցին»,- վրդովվում է Ենգիբարյանի հայրը:

Հարազատները պատմում են, որ չարաբաստիկ դեպքից երկու օր անց պետք է նշվեր Արմանի 30-ամյակը, նա ուներ 2,5 տարեկան որդի:

Հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքումչի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 

Panarmenian.net

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply