Եվրոպայի ամենահարուստ երկիրը Լյուքսեմբուրգն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 22, 2011 9:43

Հետազոտությունների տվյալներով պարզել են, որ ԵՄ ամենահարուստ երկիրը Լյուքսեմբուրգն է: Կյանքի մակարդակի ցուցիչը ( ըստ ՀՆԱ-ի մեկ շնչին  բաժին ընկնող  գնողունակության հնարավորության) Լյուքսեմբուրգը 2010-ին հայտնվել է  ԵՄ 27 երկրի     միջին  ցուցանիշով 100 նիշից 283 նիշի մակարդակին: Երկրորդ տեղում Նիդեռլանդներն է (134 նիշ): Երրորդ տեղում 125 նիշով Դանիան է: Լավագույն հնգյակի մեջ են նաև Իռլանդիան ու Ավստրիան, որոնք ևս  125 նիշի են համապատասխանում: Վատ է Հունգարիայի (45) և Բուլղարիայի (43) վիճակը: Լյուքսեմբուրգն  առաջին տարին չէ, ինչ գլխավորում է ԵՄ երկրների կյանքի մակարդակի վարկանշային ցուցակը: Եվրագոտու 17 երկրի համար կյանքի մակարդակի միջին ցուցանիշը 108 նիշ է: Համեմատության համար ասենք, որ ԱՄՆ-ում այն 146  է (2009-ի տվյալներով):

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply