Ֆիզիկայի միջին գնահատականը` 6,2

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 9:27

Արդեն հայտնի են «Ֆիզիկա» եւ «Հայոց պատմություն» առարկաների ընդունելության միասնական քննությունների արդյունքները:

«Ֆիզիկա» առարկայի միջին միավորը կազմել է 6.2 միավոր. այն ավելի ցածր է, քան նույնիսկ «Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը (6,3): 17,5-20 միավոր հավաքել են դիմորդներից 2-ը կամ նրանց 1,1 տոկոսը: 13,5-17,25 միավոր վաստակել է 9 դիմորդ կամ 4,8 տոկոսը: 7,5-13,25 միավոր ստացել են 44-ը կամ 23,5 տոկոսը: Դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 70 տոկոսը:

«Հայոց պատմություն» առարկայի միջին միավորը 11,9 է: 17,5-20 միավոր վաստակել է դիմորդներից 26-ը կամ 10,4 տոկոսը, 13,5-17,25 միավոր’ 64 դիմորդ կամ 25,7 տոկոսը, 7,5-13,25 միավոր’ 129 դիմորդ կամ 51,8 տոկոսը: Դրական շեմը չի հաղթահարել 30 դիմորդ կամ 12 տոկոսը: Տասնութ դիմում-հայտ ներկայացրած դիմորդներից քննությանը ներկայացել է 17-ը:

 

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply