Կառավարությունը գործազուրկ է դարձրել 6500 քաղաքացու

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 8:26

Հայաստանում 2004 թվականից գործող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը կառավարության որոշմամբ դադարեցված է մայիս ամսից: Ծրագիրը, որն ուներ սոցիալական ուղղվածություն եւ որի շրջանակներում ժամանակավոր աշխատանք ուներ Հայաստանի շուրջ 6500 քաղաքացի, կասեցվել է:

Ծրագրի համար 2011 թվականին նախատեսված 700 միլիոն դրամ գումարի հիմնական մասն, ըստ զբաղվածության Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի, կառավարությունն իր նոր որոշմամբ ուղղել է Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների կատարմանը:

Նշենք, որ  ժամանակավոր աշխատանքներում ընդգրկված գյումրեցիները, ովքեր բացառապես սոցիալապես անապահով ընտանիքներից էին,  դեռ մայիսին բողոքի ալիք էին բարձրացրել ու աշխատանք էին պահանջում: Այժմ էլ, Զբաղվածության Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն փոխանցմամբ, թեեւ հետաքրքրվողները շատ են, սակայն ծրագրի մեկնարկի մասին ոչինչ հայտնի չէ: Այն դադարեցվել է անորոշ ժամանակով:

 

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply