Ուժեղ հրդեհ Ցեղասպանության թանգարանի եւ Ծիծեռնակաբերդի տարածքում (վիդեո, ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2011 22:12

Ցեղասպանության թանգարանի եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում այսօր` ժամը 16:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել  ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության հրշեջները, ովքեր մի քանի բրիգադներով փորձել են մարել կրակը:

Հրդեհն այնքան արագ է տարածվել, որ հրշեջներին օգնության են եկել լրացուցիչ ուժեր: Մի քանի րոպես առաջ հրդեհը, որը քաղաքի մի քանի ծայրամասերից նկատվում էր, ամբողջովին մարվել է:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

 

NEWS.am

 

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply