Երկրագնդին կհամակի վերջին 150 տարիների ամենահզոր մագնիսական փոթորիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2011 22:06

Մոտակա կես տարում Երկրագունդը կենթարկվի վերջին 150 տարիների ամենահզոր մագնիսական փոթորկի ազդեցությանը՝ պայմանավորված Արեգակի վրա զանգվածային բռնկումներով։ Այս մասին բրիտանացի գիտնականները զգուշացրել են երկրի կառավարությանը, հայտում է NEWSru.co.il-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Համաձայն  նրանց կանխատեսումների՝ սպասվող փոթորիկը սպառնում է շարքից հանել կենսաապահովման, մասնավորապես էլեկտրասնուցման եւ համակարգչային սարքավորումները։

Ինչպես նշում են գիտնականները, Արեգակն այժմ մտել է բարձր ակտիվության ցիկլ, որն իր պիկին կհասնի 2012 թվականին։ Նրանց հաշվարկներով, սպասվելիք մագնիսական փոթորիկը ամենաքիչը 5 անգամ կգերազանցի նրան, որի արդյունքում 1989 թվականին առանց էլեկտրականության էին մնացել կանադական Քվեբեկ նահանգի 6 մլն բնակիչներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Դիտվել է 1914 անգամ:
Print Friendly

Leave a Reply