Այսօր Հայաստանում Բուժաշխատողի օրն է նշվում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2011 18:26

Ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Օր, որը մեզ հնարավորություն է տալիս արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը  հասարակության մեջ:

Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաև այսօր, քանի որ հենց մեր աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը` մարդու առողջությունը:

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, այսօր մեր համակարգը հաստատուն քայլերով գնում է բարեփոխումների ճանապարհով: Արդեն իրականություն են ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը, որոնց զուգահեռաբար ընթանում են նաև բազմաթիվ այլ ծրագրեր, հիմնանորոգվում և կառուցվում են նոր բուժհաստատություններ:

Մեր յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում Ձեր սրտացավության և հետևողականության շնորհիվ: Ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին` ունենալու լավագույն համակարգ:

Օգտագործելով այս գեղեցիկ առիթը` ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել  Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ աշխատանքում և ընտանիքում:

 

 

 

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply