Յուրի Սուվարյան. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հայաստանում ամենակոռումպացվածներից չէ»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 26, 2009 15:22

mhm43344-copy

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր  Յուրի Սուվարյանի խոսքով` այն տեղեկությունները, թե ՀՊՏՀ-ը գտնվում է ամենակոռումպացված բուհերի «լավագույն»  հնգյակում, չեն համապատասխանում իրականությանը:

«Ես չեմ բացառում, որ համալսարանի դասախոսների կողմից կաշառք վերցնելու դեպքեր են լինում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուվարյանը:

Սուվարյանը  հավաստիացնում է, որ կոռուպցիայի դեմ պայաքարելու ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվում, կրթական համակարգում որոշակի բարեփոխումներ են իրականացվում:

ՀՊՏՀ-ն պատրաստվում է ներդնել  մեքենայացված քննություն համակարգը, որի միջոցով համակարգիչը ուսանողին տրամադրում է թեսթը, որը լրացնելուց հետո համակարգիչն էլ նշում է գնահատականը: Այսինքն` ուսանողը դասախոսի հետ գորրծ չի ունենում և նրան գնահատում է համակարգիչը:

Սուվարյանի խոսքով` նոր համակարգը բոլոր մասնագիտությունների գծով կիրառելու համար բուհն արդեն ձեռք է բերել 90 նոր համակարգիչ, կահավորել դասասենյակները:

Սուվարյանը նշեց, որ այս տարի արդեն միջանկյալ և ամփոփիչ քննությունները կանցացվեն այդ համակարգով:

«Կոռուպցիայի վերաբերյալ հասարակության վերաբերմունքը պետք է փոխվի: Նրանք պետք է դադարեն մտածել այն մասին, որ գումարով կարող են դիպլոմ գնել և աշխատել բարձր պաշտոններում»,-ասաց Սուվարյանը:

Նա հերքեց այն տեղեկությունը, թե հայտնի գործարարներից մեկի որդին, ով շատ ցածր առաջդիմություն է ունեցել, ավարտել է բուհն ի հաշիվ նվիրատվությունների: «Ինձ ոչ մի մեքենա չեն նվիրել և, ընդհանրապես, նման նվիատվություններ ես չեմ ընդունում»,- ասաց Սուվարյանը:

Դիտվել է 2688 անգամ:
Print Friendly

Leave a Reply