Ըստ Բեն Լադենի` Օբաման չի տարբերվում Ջորջ Բուշից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունիսի 4, 2009 19:01
«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխ Ուսամա Բեն Լադենն իսլամական ինտերնետային կայքերից մեկում տարածած ձայնային հաղորդագրությունում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է իր նախորդ` Ջորջ Բուշի վարչակարգի քաղաքականությունը` իսլամական աշխարհի նկատմամբ ատելություն սերմանելու հարցում: «Նա (Օբաման) նոր սերմեր ցանեց, որպեսզի մենք շարունակենք ատել ամերիկացիներին: ԱՄՆ-ը մեղավոր է և մասնակից Պակիստանի Սվաթ ձորում, Վազիսրստան նահանգի հյուսիսում ու հարավում իսլամիստ զինյալների դեմ պակիստանյան ուժերի հասցրած հարվածներին, որի հետևանքով հազարավոր փախստականներ ի հայտ եկան»,-հայտարարել է Բեն Լադենը` երեկ Օբամայի` Սաուդյան Արաբիա այցի ընթացքում:
Al-Arabiya, Al-Nahar, Al-Anba
Դիտվել է 1883 անգամ:





Facebook
Tweet This