Ազգային ժողովը չի լուծարվելու, ՀՀ կառավարությունը հրաժարական չի տալու. կեղծ ահազանգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2011 16:45

Ազգային ժողովը չի կարող լուծարվել, նման քննարկումներ չկան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով պատգամավոր Հակոբ Հակոբյանի այսօրվա հայտարարությունը, թե ՀՀ նախագահը պատրաստ է օրենքով սահմանված կարգով լուծարել Ազգային ժողովը. «Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը չէր կարող նման հայտարարություն անել»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը հերքեց նաև շրջանառվող այն լուրը, թե  ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվելու ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու և վարչապետի հրաժարականի հարցը. «Նման քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունենում և տեղի ունենալ չեն կարող»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը`  համարելով նմանատիպ խոսակցությունները կեղծ ահազանգ:

Նշենք, որ լրատվական կայքերից մեկը, վկայակոչելով ԱԺ-ին մոտ կանգնած իր աղբյուրները, հայտնել էր, թե ԱԺ  արտահերթ նստաշրջանում քննարկման է դրվելու նաեւ կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Ըստ հիշյալ կայքի` վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ խորհրդարանի նախագահի պարտականությունը ստանձնելու է ԱԺ փոխնախագահներից մեկը:

 

 

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply