Հաջող մրցելույթ Քութայիսում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 21, 2011 15:32
Քութայիսում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարից, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները, մերոնք տիրացել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալի: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ճկասուսերակիր Արփինե Աթոյանը: Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը, խոցասուսերակիր Միքայել Միքայելյանը, պարտվելով միայն եզրափակչում, ճանաչվել են երկրորդը: Իսկ ճկասուսերակրուհի Հասմիկ Աղաբաբյանը, Էմմա Պողոսովան, խոցասուսերակիրներ Ռոբերտ Խաչատրյանը, Արմեն Արազյանը, ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը բավարարվել են բրոնզե մեդալով: Հավելենք, որ Հայաստանի հավաքականում ընդգրկվել էին Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբի սաները:






Facebook
Tweet This
Email This Post
