Պավլյուչենկոն կհեռանա «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2009 15:06

romanՖուտբոլի Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն պատրաստ է հեռանալ անգլիական «Տոտենհեմ» ակումբից: Պատճառն այն է, որ  ֆուտբոլիստն այդ թիմի կազմում գրեթե հանդիպումների չի մասնակցում. նրա խաղից դժգոհ են:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է միայն մեկ` Անգլիայի առաջնության «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» (2:1) հանդիպմանը և խաղընկերոջը փոխարինել էր 90-րդ րոպեին: Ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը կվճռվի այս շաբաթվա վերջին: Նրան ցանկանում են գնել գերմանական մի քանի ակումբներ:

Մի բան ակնհայտ է` Պավլյուչենկոն, որպես փոխհատուցում,  կստանա պատկառելի գումար, քանի որ նրա աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի ղեկավարության հետ դեռևս չի ավարտվել:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply