Կարելիայում տեղի ունեցած ավիավթարի զոհերից մեկը հայ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2011 14:23

Կարելիայում տեղի ունեցած ՏՈՒ-134 օդանավի վթարի զոհերից մեկը հայ է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, նա Ուկրաինայի քաղաքացի Վահրա Սարգսի Սիմոնյանն է:

«Ռուսէյր» ավիաընկերության ՏՈՒ-134 օդանավը, որ թռել էր Մոսկվայից, հունիսի 21-ի գիշերը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանում. զոհվել է 44 մարդ, կենդանի են մնացել 8-ը:

Անձնակազմից կենդանի է մնացել ուղեկցորդուհիներից միայն մեկը: Ընդամենը օդանավում 52 մարդ է եղել:

ՏՈՒ-134 ուղեւորատար օդանավն ընկել է Պետրոզավոդսկ-Սուոյարվի ավտոճանապարհին, բաժանվել մասերի եւ այրվել:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply