Օբաման իր Twitter-ը զիջել է խորհրդականներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 21, 2011 13:19
ԱՄՆ նախագահ Օբաման Twitter-ի իր միկրոբլոգը տեղափոխել է նոր ձևաչափի մեջ: Այդ մասին նա անձամբ գրել է Twitter-ում: Այսուհետ նախագահի նորացված Twitter-ով կզբաղվի հիմնականում նրա թիմը, չնայած, որոշ թվիթեր ինքն անձամբ կգրի` ստորագրելով իր սկզբնատառերով` «BO»:
Բացի այդ, թիմը նախընտրական կամպանիայի ազդարարման նպատակով ներբեռնել է #Obama2012 թեգը:
Նոր ձևաչափի աշխատանքների նախօրեին նախագահ Օբաման մի թվիթ էր գրել, որով բոլոր տղամարդկանց շնորհավորել էր Հայրիկների օրվա կապակցությամբ (հունիսի 19):
Օբաման համարվում է մեծ մասսայականություն վայելող թվիթեր-սպառող. նա ավելի քան 9 մլն հետևորդ ունի: Այս ցուցանիշով նա զիջում է միայն Լեդի Գագային և Ջաստին Բիբերին: Ի դեպ, Օբամայի բաժանորդներից մեկն էլ ՌԴ նախագահ Մեդվեդևն է, որն իր հերթին ունի 343 հազար հետևորդ:






Facebook
Tweet This
Email This Post
