4 մեքենաներ են բախվել Նորագյուղի խաչմերուկի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2011 13:16

Հունիսի 20-ին  ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Նորագյուղի խաչմերուկի մոտ իրար են բախվել 63-ամյա Սերյոժա Ս.-ի  վարած «ԳԱԶ-32213», 60-ամյա Ազատ Ե.-ի  վարած «Կիա Օպտիմա», 51-ամյա Գնել Մ.-ի վարած «ՎԱԶ-21074» և 27-ամյա Կարեն Շ.-ի վարած «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնականվնասվածքով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply