Մեկնարկել է «Արի տուն» 2011թ. ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2011 13:08

Հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2011թ. ծրագրի առաջին փուլի բացումը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, պաշտպանության նախարարության, մարզպետարանների, Երևանի վարչական շրջանների, Արարատի մարզի Վեդի, Նոր Խարբերդ և Այնթափ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2011թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2011թ. ծրագրի մեկնարկը ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

«Արի տուն» ծրագրի նպատակն է` սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

Հունիսի 20-ից սեպտեմբերի 25-ը` տասը փուլով կազմակերպվող «Արի տուն» ծրագրին կմասնակցի Սփյուռքի շուրջ 800 երիտասարդ: 2011թ. ծրագրում փոփոխություն է կատարվել. մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, իսկ 4 օր` Աղվերանի «Արի տուն» ճամբարում:

«Արի տուն» ծրագրի առաջին փուլին կմասնակցի 81 երիտասարդ` Ֆրանսիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսպանիայից, ովքեր կբնակվեն Երևանի Նոր Նորք, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն, Ավան, Արարատի մարզի Վեդի, Այնթապ, Խարբերդ համայնքներում:

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply