Գազալցակայանի մոտ 2 մեքենա է բախվել, 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 21, 2011 13:00
Հունիսի 20-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին 35-ամյա Արմենակ Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Այնթափ գյուղի գազալցակայանի մոտ բախվել է 55-ամյա Ավետիք Ս.-ի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ավետիք Ս.-ն և նրա 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
