Թունիսի նախկին նախագահին դատապարտել են 35 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2011 12:40

Թունիսի դատարանը հեռակա դատապարտել է  նախկին նախագահ Զին  էլ Աբիդին բեն Ալիին ու նրա կնոջը` Լեյլա Թրաբելսիին:

Նրանք մեղավոր են ճանաչվել պետական միջոցների հափշտակման համար ու դատապարտվել 35 տարվա ազատազրկման` յուրաքանչյուրը:

Բացի այդ, նրանք պարտավորվում են տուգանքներ վճարել. Բեն Ալին` 50 մլն դինար (25 մլն եվրո), իսկ կինը` 41 մլն դինար: Հափշտակության գործը քննվել է մեկ օրում, մեղադրյալների շահերը  պաշտպանել են պետական փաստաբանները: Նախկին նախագահի դեմ ևս մեկ գործ կա (թմրանյութերի վաճառք ու անօրինական զենք), որի լսումը հունիսի 30-ին կկայանա: Իսկ Զին  էլ Աբիդին բեն Ալին  հայտարարել է, որ ինքը դեռևս պաշտոնաթող չի եղել ու նախագահական աթոռն էլ չի լքել. նա իր կնոջ ու երեխաների հետ 2011-ի հունվարին պետական հեղաշրջումից  հետո փախել էր Սաուդյան Արաբիա, ինչից հետո նրա դեմ առաջ քաշվեցին բազմաթիվ մեղադրանքներ, մասնավորապես, որ նրա  նստավայրում հայտնաբերվել է զենք, թմրանյութ, տարադրամ և 27 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր:

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply