Հայ պատգամավորը խորհուրդ է տալիս Մեւլյութ Չավուշօղլուին մամուլ կարդալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2011 10:51

Ողջ աշխարհն է խոսում, որ այդ երկու գործընթացները իրար հետ կապ չունեն եւ իրար հետ շաղկապելը նշանակում է վնաս հասցնել երկու գործընթացներին: Այդ մասինNEWS.am-ին ասել է Հայաստանի խորհրդարանի հանրապետական պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

«Հնարավոր է` Չավուշօղլուն շատ զբաղված է եւ ժամանակ չունի կարդալու դա: Այդուհանդերձ թող ինքն ու իր երկրի վարչապետը կարդան, թե ինչ է խոսում եւ գրում միջազգային հանրությունը»,- նշել է Ավագյանը:

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply