Վարչապետը Սևանում հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 26, 2009 14:20

mhm43363-copyՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է Սևանա լճի ափին ճամբարած «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ:

Վարչապետը երիտասարդների հետ զրուցել է հիմականում տնտեսական թեմաների շուրջ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հավաքված 500 երիտասարդներին հիմնականում հետաքրքրել էհամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի էությանը, ծագման պաճառներին, հետագա ընթացքին և հետևանքներին վերաբերող հարցեր:

Վարչապետը երիտասարդների հետ խոսել է արագ տեմպով փոփոխվող աշխարհում առաջիկա տարիներին սպասվող նույնքան արագ հետևանքների մասին: Նրա խոսքով` երիասարդները լրջորեն պետք է խորհեն` ինչպիսի՞ն կլինի նրանց ապագան, ի՞նչ կյանքով են նրանք ապրելու 10-20 տարի հետո: Նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա ծրագրել իր ապագան, բացահայտել սեփական կարողությունները, հասկանալ սեփական աշխարհընկալման հիմնական սկբունքները, կարևոր արժեքները: «Ինքնության ճշգրտումից հետո ավելի հեշտ կլինի կյանքում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ժամանակակից աշխարհին բնորոշ են սարագ փոփոխությունները, և հարց է ծագում` արագ փոփոխվող աշխարհում ո՞րն է ամենակարևոր հենքային գործընթացը, որին արժե նվիրել կյանքը: Այս թեմայի շուրջ երիտասարդների հետ քննարկումներից հետո վարչապետը ներկայացրել է սեփական բանաձևը. «Ժամանակակից աշխարհում, որին դուք ընդառաջ պետք է գնաք և պատրաստ լինեք, դատապարտված եք ողջ կյանքում սովորելու, այլապես մրցակցության մեջ անխուսափելիորեն ետ կմնաք: Պետք է կարողանաք աշխատել նոր գիտելիքների հետ, ձևավորել ինքնուրույն մտածելու կարողություններ: Դա թիվ մեկ խնդիրն է այս հասարակության և կրթական համակարգում: Մենք մեր կյանքում պետք է սովորենք ինքնուրույնաբար մտածել, և միայն ընկալումը բավարար չէ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա Տիգրան Սարգսյանի խոսքով, տնտեսագետները հակված են դա բացատրել երկու տարբերակով: Առաջինի համաձայն` տնտեսական աճի տարիներին անպայման փոխարինելու է գալիս անկումը, և դա կրում է ցիկլային բնույթ: Այս պայմաններում կառավարությունները սկսում են վարել ընդլայնողական քաղաքականություն: Մյուս տարբերակի համաձայն` սա հերթական ցիկլային ճգնաժամ չէ, այլ նոր աշխարհի ձևավորում, որտեղ հասարակության հիմնական հենքային գործընթացները զիջում են իրենց տեղը նորերին, իսկ նորի ձևովորումը, բնականաբար, սահուն չի լինում:

Վարչապետը նկատել է, որ բացի ճգնաժամի մասին տարբեր սահմանումներից, հետաքրքիր է հատկապես չինական ձևակերպումը` կազմված ընդամենը երկու հիերոգլիֆներից, որոնք նշանակում են վտանգ և հնարավորություն: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ նույնսիկ այս վտանգավոր իրավիճակը իր հետ նոր հնարավորություններ է բերում:

«Արմենպրեսը» գրում է, որ երիտասարդների հետ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը քննարկել է նաև տնտեսական այլ հարցեր, շարժման նախաձեռնությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել լինել նրանց կողքին, աջակցել նրանց հետագա գերծունեության մեջ:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply