Աֆղանստանում եւս մեկ վրացի զինվորական է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2011 10:47

Աֆղանստանում եւս մեկ վրացի զինվորական է զոհվել:  Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Աֆղանստանի Գելմանդի նահանգում զոհվել է վրացական խաղաղապահ ուժերի զինծառայող Գիա Գոգուաձեն:

3-րդ հետեւակային բրիգադի զինվորականը վիրավորվել է թալիբների գրոհի ժամանակ: Նա տեղափոխվել է հոսպիտալ, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել զինվորականի կյանքը:

Սպանված զինվորականի մարմինն արդեն տեղափոխվել է Վրաստան: Շարքային Գոգուաձեն ծառայում էր վրացական բանակում 2010-ից:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը իր ցավակցություններն է հայտնում զոհվածի ընտանիքին եւ հայտարարում, որ ընտանիքը կստանա օրենքով հասանելիք ողջ սոցիալական փաթեթը:

Նշենք, որ Աֆղանստանում արդեն զոհվել է 8 վրացի զինվորական: Այնտեղ ծառայում է 900 վրացի զինվորական, իսկ 2012-ից այդ թիվը հասել է 1500-ի:

 

NEWS.am

 

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply