ԱՄՆ դրամապալատը ցույց է տվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-ամյա տարելիցի հուշամեդալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2011 10:47

ԱՄՆ դրամապալատը սկսել է հուշ-մեդալի նախնական պատվերների ընդունումը. տեղեկությունը տեղադրված է դրամապալատի կայքում: Մեդալի դիմային մասում պատկերված է  «Լեդի Ազատությունը»` ձեռքում բռնած ջահը` «Հավերժ հիշատակ 2001-2011» մակագրությամբ: Հակադարձ երեսին խորհրդանշական ջրի համապատկերին արծիվ է պատկերված: Հուշամեդալը 2 մլն օրինակով է թողարկվելու:

Առաջին նմուշները  ցանկացողները  կարող են ձեռք բերել արդեն  սեպտեմբերի 1-ին.  օգոստոսի 18-ին  պատվիրելու դեպքում կարժենա 56 դոլար, 95 ցենտ, ապա կավելանա 10 դոլարով: Մեդալի վաճառքից գոյացած հասույթի մի մասը կտրամադրվի «Սեպտեմբերի 11-ի ազգային թանգարան-հուշահամալիրին», որը մտադիր են բացել  երկու աշտարակների տեղում  2011-ի սեպտեմբերի 12-ին:

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply