Չիլիական հրաբխի մոխրամպը պատել է ողջ երկրագունդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 21, 2011 10:17

Չիլիական Պույեուե հրաբխի մոխրամպն արդեն երկրորդ շրջանով է հասնում Ավստրալիա: Առաջին անգամ անցած շաբաթ էին հայտարարել, որ երկրի տարածք են հասել չիլիական հրաբխի մոխրամպերը: Եվ կրկին, օդային հաղորդակցությունն Ավստրալիայում խանգարվել է: Փոխադրողները ստիպված են եղել հետաձգել երկրի խոշորագույն օդանավակայաններից կատարվող չվերթերը:

Հրաբխային ամպը  կախվել է մթնոլորտում 6-13 կմ բարձրության վրա: Օդերութաբանների գնահատմամբ, այս անգամ այն ավելի խիտ է ու, ամենայն հավանականությամբ,  ավելի երկար  կպահպանվի, քան նախորդ անգամ:

Հրաբուխը ժայթքել է հունիսի 4-ին, ինչի պատճառով  Չիլիի իշխանությունները Անդերին հարող տարածքներից  տարհանել են ավելի քան 4000 մարդու:

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply